ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

04.10.2023

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից, կազմակերպության գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի»:

Յուրաքանչյուր գիտական սարքի/սարքավորման ձեռք բերման համար կարող է տրամադրվել մինչև 20 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Մրցույթի հայտի ձևը զետեղված է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ինտերնետային կայքի (www.hesc.am) «Գիտական գործունեություն» բաժնի «Հայտերի ձևեր» ենթաբաժնում:

Հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ, գիտական ստորաբաժանման՝ տվյալ սարքով/սարքավորումով վերազինման անհրաժեշտության և կազմակերպության հետագա զարգացման համար դրա կարևորության մասին նշումով, առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների փողոց 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների փողոց 22, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@hesc.am):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 27-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից (հեռախոս՝ 010-21-01-40 (*113; *116), էլեկտրոնային փոստ՝ support@hesc.am):