Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2025-2026 ուստարվա համար կրթաթոշակների մրցույթ

Կրթաթոշակները միտված են խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով (https://aef.am/university/):
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով․ ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2025 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշն առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մրցույթը կանցկացվի մարտի 10-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ։
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀԿՀ կայք (https://aef.am/), գրել հետևյալ էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։