Դրամաշնորհային ծրագիր ՄԳՏԿ-ից

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող երիտասարդ գիտական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացմանը:
ՄանրամասներԵվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը (ՄՀԿ) հայտարարում է իր գիտական լաբորատորիաների ու կայանքների հասանելիության հնարավորության մասին՝ գիտական հետազոտություն ծավալող այն անձանց համար, որոնք աշխատում են հետազոտական կազմակերպություններում, փոքր և միջին ձեռնարկություններում և հանրային կամ ոչ հանրային ոլորտներում:
Մանրամասներ