Դուք այցելել եք կայքի բետա-տարբերակը։ Եթե այստեղ դեռ առկա չէ Ձեզ հետաքրքրող տեղեկությունը, կարող եք փնտրել այն old.hesc.am հղմամբ։

18.03.2024

Ամառային սեմինարներ՝ Բուլղարիայի համալսարաններում

Ամառային սեմինարներ՝ Բուլղարիայի համալսարաններում

Բուլղարիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի ուսանողներին և մասնագետներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու օտարերկրյա քաղաքացների համար բուլղարերենի, գրականության և մշակույթի ամենամյա ամառային միջազգային սեմինարներին: Վերջիններս կազմակերպում են՝

   — Սոֆիայի «Սբ. Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանը՝ 15.07.2024 – 04.08.2024 ժամանակահատվածում (մեկ տեղ),

   — Վելիկո Տառնովոյի «Սբ. Կիրիլ և Մեթոդիոս» համալսարանը՝ 14.07.2024 – 03.08.2024 ժամանակահատվածում (մեկ տեղ):

Բուլղարական կողմը կհոգա մասնակիցների սննդի և կացության ծախսերը, ինչպես նաև կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ և կիրականացնի մշակութային ծրագրեր: Ճանապարհածախսը, տրանսպորտային ծախսերը և բժշկական ապահովագրությունը կհոգա ուղարկող կողմը կամ մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է կապ հաստատել Վլադիմա Պապովա-Նատովայի հետ հետևյալ էլ. հասցեով՝ vpapova@mon.bg կամ հեռախոսահամարով՝ +359 2/921 7582:        

Լրացված հայտը մասնակիցը պետք է ուղարկի Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հսանրապետության դեսպանատուն մինչև ս.թ. ապրիլի 10-ը:

Մանրամասներ